ԱԺ-ն 1-ին փուլում ՀՀ նախագահ չի ընտրել

ԱԺ-ն 1-ին փուլում ՀՀ նախագահ չի ընտրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին փուլում չի կարողացել ՀՀ նախագահ ընտրել։ Միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմագաիր» խմբակցության առաջադրած ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն էր, որի ընտրության համար 81 ձայն էր հարկավոր։

Նրա օգտին է քվեարկել 69 պատգամավոր՝ բոլոր ներկաները։

Ընդդիմությունը չի մասնակցել ընտրությանը, իշխող խմբակցությունը բավարար քվե չունի՝ 71 պատգամավորով է ներկայացված, ուստի Խաչատուրյանը չի ընտրվել նախագահի պաշտոնում։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ՀՀ նախագահը չի ընտրվում առաջին փուլով, անցկացվում է երկրորդ փուլ։ Այժմ խորհրդարանում ընտրության երկրորդ փուլն է։

Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ընտրության 3 փուլ է նախատեսվում։ 2-րդ և 3-րդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---