Լարսը փակ է․ Ռուսական կողմում մոտ 475 բեռնատար է կուտակվել 4 մարտի 2022 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Մաստարա-Թալին ճանապարհներին բուք է։ Վայոց ձորի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում |