ԱԳՆ․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելն առաջնահերթություն է

ԱԳՆ․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելն առաջնահերթություն է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, նշել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Այդպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է Արմենպրեսը։

«ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հերթական հայտարարությանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Հունանյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը հետևյալն է․ «Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը համակարգվում է Ադրբեջանի հետ։ «Այդ համակարգումը պետք է շարունակվի։ Զանգեզուրի միջանցքի դերը ևս շատ կարևոր է»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նաև ասել է, որ Թուրքիան հավանություն է տալիս Ադրբեջանի և ՀՀ միջև համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---