Զելենսկին հայտարարել է Դոնբասի և Ղրիմի հարցում փոխզիջում որոնելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Դոնբասի և Ղրիմի հարցում փոխզիջում որոնելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է քննարկել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման և Ղրիմում ՌԴ ինքնիշխանության ճանաչման հարցը։

«Մենք կարող ենք քննարկել այդ հարցերը և փոխզիջում գտնել այն մասին, թե ինչպես պետք է ապրեն այդ տարածքները»,- ասել է նա՝ հավելելով, որ պատրաստ է երկխոսության, բայց ոչ կապիտուլացիայի։

ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը և Ղրիմի ճանաչումը ՌԴ կազմում Մոսկվայի կողմից Ուկարիանային ներկայացված պայմաններից են։

Իսկ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության փոխարեն Զելենսկին առաջարկում է կոլեկտիվ պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների մասին՝ ՌԴ և Արևմուտքի երկրների մասնակցությամբ, գրում է The Bell-ը։

Ճապոնիան սկսել է զենք մատակարարել Ուկրաինային։ KC-767 չվերթվ արդեն Ուկրաինա են հասցվել զրահաբաճկոններ, սաղավարտներ և այլ հանդերձանք, գրում է Deutsche Welle-ն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կրկին հորդորել է Գերմանիային ընդլայնել զենքի առաքումն Ուկրաինա։ Նա հայտարարել է, որ իր երկիրը «սաղավարտների, պաշտպանիչ բաճկոնների և ժամանակակից, «իսկական զենքի» կարիք ունի։

Ուկրաինական Սումի քաղաքացի հումանիտար միջանցքով ավելի քան 5000 մարդ է տարհանվել և 1000 մասնավոր ավտոմեքենա։ Այդ մասին հայտարարել է Պոլտավայի վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։ Արժույթի միջազգային հիմնադրամը դիտարկում է Ուկրաինային 1․4 մլրդ դոլար հատկացնելու հարցը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---