ՀՀ-ն չի մասնակցի Բաքվում Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումների 4–րդ փուլին

ՀՀ-ն չի մասնակցի Բաքվում Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումների 4–րդ փուլին

PanARMENIAN.Net - Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումների 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում, Հայաստանի թիմը չի մասնակցի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Նրա խոսքով` առաջին անգամ է, որ Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներին երկիրը պետք է միավորներ հավաքի, որպեսզի կարողանա մասնակցել Մարմնամարզության աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներն անցկացվում են 4 փուլով։ Հայաստանը երկու փուլին արդեն իսկ մասնակցել է և լավ արդյունքներ է գրանցել։ Երրորդ փուլը տեղի կունենա մարտի 15–ին` Կահիրեում, որին կմասնակցենք, իսկ չորրորդ փուլը տեղի կունենա Բաքվում, որին չենք մասնակցի»,–ասել է Սերոբյանը։

Նրա խոսքով` առաջին երկու փուլում ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամներ, մարմնամարզության աշխարհի գավաթի մրցանակակիրներ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանն արդեն իսկ համապատասխան միավորներ հավաքել են։

«Այս պահին մեր տղաները առաջին տեղում են և վստահ եմ, որ չորրորդ փուլի չմասնակցելու պարագայում անգամ կլինեն լավագույն եռյակում»,–ասել է նա։

Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը եզրափակիչ անցավ նժույգթափերում: Նա լավագույն արդյունքը ցույց տվեց որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը:

Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ դուրս եկան Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Վահագն Դավթյանը որակավորման փուլն ավարտեց առաջին հորիզոնականում (14.700 միավոր), նրան հաջորդեց Արթուր Ավետիսյանը՝ 14.633 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---