Wildberries-ի աշխատանքում խափանում է եղել

Wildberries-ի աշխատանքում խափանում է եղել

PanARMENIAN.Net - Ռուսական Wildberries առցանց ռիթեյլերի աշխատանքում խափանումներ են գրանցել: Այդ են վկայում ինտերնետային ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector ծառայության տվյալները:

Մոսկվայի ժամանակով ժամը 08։13-ի դրությամբ Wildberries-ի աշխատանքում խափանումների մասին 2654 հաղորդում է ստացվել: Օգտատերերի մոտ 45%-ը բողոքել է հավելվածի խափանումներից, 43%-ը՝ պատվերին հետևելու խնդիրներից, 11%-ը՝ կայքի հետ կապված խնդիրներից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խնդիրներից բողոքել են հիմնականում Ռուսաստանի և Բելառուսի օգտատերերը, հայկական հատվածում, սակայն, ևս խափանումներ կան։

Wildberries-ն աշխատում է 7 երկրում՝ ՌԴ-ում, Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Իսրայելում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։

Մարտի 14-ին ևս Wildberries-ի օգտատերերը զանգվածաբար բողոքում էին ծառայության աշխատանքի խափանումներից։ Երեկոյան հայտարարվեց, որ անսարքությունների մեծ մասը վերացվել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---