Միրզոյան․ ՀՀ-ն ջանում է Արցախում գազամատակարարման վերականգնման համար

Միրզոյան․ ՀՀ-ն ջանում է Արցախում գազամատակարարման վերականգնման համար

PanARMENIAN.Net - Հայաստանը գործի է դրել դիվանագիտական հնարավոր բոլոր ջանքերն Արցախում գազամատակարարումը վերականգնելու համար։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ առաջնային կապը ռուսաստանյան գործընկերների հետ է, քանի որ տեղանքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է։

«Առաջին հերթին մենք պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը, այս դեպքում, պարզ չէ՝ ինչպես անվանել, վթար չէ, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում ու առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ է», - ասել է նա:

Նա հավելել է, որ ռուսներից բացվի ՀՀ-ն այդ հարցով կապի մեջ է նաև այլ երկրների, միջազգային գործընկերների հետ և արձագանքներն արդեն տեսանելի, թեև «տեղում խնդիրը դեռ լուծված չէ»:

Միրզոյանը հիշեցրել է, որ ԱԳՆ-ն նոտ է հղել այդ հարցով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ծափանման ժամանակ խոսել է ԱՄՆ պետաքարտուղարի, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հետ։

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել արդեն երկրորդ անգամ Արցախում գազի մատակարարման խափանման վերաբերյալ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության գծով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---