Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը լքում է պաշտոնը24 մարտի 2022 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դադարեցնում է աշխատանքը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Դադարեցնում եմ աշխատանքս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Գրեթե երեքուկես տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ Երևան համայնքի և երևանցու: Ուրախ եմ, որ կարողացել եմ կոնկրետ օրինակներով պաշտպանել հանրային շահը և կյանքի կոչել տասնամյակներ շարունակ չիրականացված կարևորագույն նախագծեր: Հուսով եմ մեր ներդրած ջանքերի պտուղները քաղելու հնարավորություն կունենաք նաև իմ պաշտոնավարման ավարտից հետո: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները ստանձնելու առաջին օրվանից աշխատանքիս վերաբերվել եմ որպես հայրենիքիս ծառայելու հնարավորություն, որն իրացրել եմ մեծագույն նվիրումով: Շնորհակալ եմ այդ հնարավորությունն ինձ ընձեռելու համար։ Միասին տեսել ենք նաև ծանր ժամանակներ՝ համավարակ, պատերազմ, ճգնաժամային իրավիճակներ, միաժամանակ փորձել ենք առաջ շարժվել՝ արձանագրելով էական հաջողություններ: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, իմ աշխատակազմին, մեզ հետ համագործակցած բոլոր կառույցներին, Երևանի ավագանու անդամներին։ Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարել են ինձ՝ իմ ծրագրերի իրականացման գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ արաբկիրցիներ, որ հավատացել ու վստահել եք ինձ»,-ասվում է գրառման մեջ։ Արամ Դանիելյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ոչոշմամբ 2018-ի հոկտեմբեր 27-ին։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |