ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ադրբեջանցիները հետ են քաշվել Փառուխից, Բաքուն հերքել է28 մարտի 2022 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-Ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի տարածքից։ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում։ Փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է 2-ական մարդ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Մինչդեռ նույն օրն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ռուսական կողմի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքերում մնալ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում։ «ՌԴ ՊՆ-ն մարտի 27-ի իր հայտարարության դրույթները չեն համապատասխանում իրականությանը։ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքների դիրքերում փոփոխություններ չեն եղել։ Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժը հետ է քաշվել այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը… Ադրբեջանական ուժերի հետ քաշվելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ՌԴ ՊՆ-ի այն տեղեկատվությունը, թե «ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և ադրբեջանցի զինվորականները վիրավորվել են, նույնպես չեն համապատասխանում իրականությանը», գրում է Haqqin.az-ը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նաև ասվում է, թե «Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա»։ «ՌԴ ՊՆ մարտի 26-ի և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ ՌԴ կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հաստատել է, որ ադրբեջանցիները չեն հեռացել։ «Թշնամին ոչ մի տեղ էլ չի գնացել, նույն դիրքերում են»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |