Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքուն մտադիր է խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե ՀՀ-ն «պատրաստ է կոնկրետ քայլերի»

Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքուն մտադիր է խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե ՀՀ-ն «պատրաստ է կոնկրետ քայլերի»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ ԱԽ հայտարարությանը, նշել է, որ եթե հայկական կողմը դա որպես լուրջ քայլ է դիտարկում, ապա «ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել» և հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։

Նշվում է նաև, որ Բաքուն կոնկրետ սկզբունքներ է առաջ քաշել, որոնց վրա պետք է հիմնվի այդ համաձայնագիրը, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե «տարածաշրջանում լարվածության աճի պատճառը Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելն է»։ «Հենց Հայաստանն է խախտում եռակողմ հայտարարության դրույթները, նպաստում լարվածության աճին տարածաշրջանում և խարխլում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև թե Հայաստանը, «որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմների մասին»։

ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված: ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

«Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասվում է ՀՀ ԱԽ հայտարարության մեջ։

Ընթերցեք նաև․ Սիմոնյանն ու Գաֆարովան վիճել են ԱՊՀ նիստում․ ՀՀ ԱԺ նախագահը նշել է՝ հրադադարի խախտումը ֆիքսել է նաև ՌԴ-ն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---