Չեխովցիները բողոքում են նոր տնօրենի նշանակման դեմ

Չեխովցիները բողոքում են նոր տնօրենի նշանակման դեմ

PanARMENIAN.Net - Չեխովի անվան դպրոցում դեմ են նորանշանակ տնօրեն Դիանա Մինասյանին և դասերի ժամին բողոքի ակցիա են իրականացրել։ Ինչպես պնդում են ուսուցիչներն ու աշակերտները՝ չեն ճանաչում նոր տնօրենին։

Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանն էլ նշել է, որ դեկտեմբերին քաղաքապետարանից իրեն նշանակել են ժպ՝ մինչև տնօրենի թափուր հաստիքի համար ընտրություն կլինի։ Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց այդպես էլ տնօրեն չի նշանակվել, տեղեկացնում է «Ա1+»-ը։

Ըստ Մելքոնյանի՝ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթում դպրոցի մանկավարժական խորհուրդը, ծնողական խորհուրդն իր ձայնը տվել է իրեն, և ինքը 5 ձայնով պետք է նշանակվի տնօրեն։ Բայց քաղաքապետարանը տնօրեն է նշանակել իր թեկնածուին՝ Դիանա Մինասյանին։

Դպրոցի ուսուցիչներից մեկն էլ նշել է, որ, ըստ տեղեկությունների, նոր տնօրենը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։

Աշակերտները ևս դեմ են նոր տնօրենին և դպրոցի բակում վանկարկում էին՝ Մելքոնյան, Մելքոնյան։ Այնուհետև աշակերտներն ու ծնողները, ուսուցիչների հետ քայլերթով շարժվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ բողոքի ակցիան շարունակելու։ Քաղաքապետարանի շենքի մոտ նրանց դիմավորել է Երևանի քաղաքապետի տեղակալը, որը նաև կրթության մասով համակարգողն է։

Ծնողների, աշակերտների, ուսուցիչների և պաշտոնյայի միջև բավականին լարված զրույց ծավալվել։ Երկար բանավեճից հետո շենք մտավ հինգ ծնող, հինգ մանկավարժ և դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանը։ Լրատվամիջոցներին թույլ չեն տվել ներս մտնել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---