Պուտինն ու Փաշինյանը կրկին խոսել են ԼՂ-ում իրավիճակի մասին

Պուտինն ու Փաշինյանը կրկին խոսել են ԼՂ-ում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ի հեռախոսազրույցում կրկին քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ մտքերի փոխանակումը։ Վերահաստատվել է ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն անշեղորեն կատարելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:

«Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել նաև մարտի 31-ին՝ նույնպես քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---