Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը զրուցել են ներքաղաքական հակասությունները չսրելու կարևորության մասին

Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը զրուցել են ներքաղաքական հակասությունները չսրելու կարևորության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով, հայտնում է առաջին նախագահի գրասենյակը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---