Քաղաքապետ․ Ինչ-որ մեկն առևտրի կետ է բացել Ամիրյանի վրա, մի քիչ էլ թողնենք՝ ապօրինի շինություն կսարքի

Քաղաքապետ․ Ինչ-որ մեկն առևտրի կետ է բացել Ամիրյանի վրա, մի քիչ էլ թողնենք՝ ապօրինի շինություն կսարքի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ qաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փողոցային առևտրի հետ կապված ինչ լիազորություններ ունի։

Նա նշել է, որ «ՍԱՍ» սուպերմարկետի և Ամիրյան փողոցի արանքում ինչ-որ մեկը առևտրի կետ է բացել։

«Բիզնես է դարձել: Մի քիչ էլ թողնենք, ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»,- ասել է Սարգսյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում։

Տեսչական մարմնի ներկայացուցիչը պատասխանել է, որ այդ առումով գրեթե ոչ մի լիազորություն չունեն՝ ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ մի վարչարարություն չեն կարող իրականացնել, միայն ԱՁ-ների, ՍՊԸ-ների դեպքում։

Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն իր հերթին նշել է, որ գիտեն՝ ում մասին է խոսքը, և որ այդ անձը անվճարունակ է, ինչքան տուգանում են՝ ազդեցություն չկա, բայց պայմանավորվել են ոստիկանության հետ, որ ուժեղացված ծառայություն սկսեն։

Սարգսյանը, նշելով, որ արդեն 3-րդ ամիսն է այդ վիճակն է, հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել այդ կետի վրա։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է միջոցներ ձեռնարկել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---