Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը խոսել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին

Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը խոսել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ` զրուցել են ներքաղաքական հակասությունները չսրելու կարևորության մասին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---