Երևանյան լիճը հանգստի գոտի կդառնա․ Մաքրման աշխատանքներ են տարվում

Երևանյան լիճը հանգստի գոտի կդառնա․ Մաքրման աշխատանքներ են տարվում

PanARMENIAN.Net - Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները:

2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60,430,000 դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և մոտ 12,500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ համայնքը քննարկում է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:

Քաղաքային տնկարան այցի ընթացքում քաղաքապետին են ներկայացվել 2022թ. ծրագրով նախատեսվող աշխատանքները: Պատասխանատուները նշել են, որ ընթացիկ տարում կընդլայնվի ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հա-ն: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև «Կարմիր» գրքում գրանցված տեսակներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---