Ապրիլը` Լոս Անջելեսի շրջանում հայկական պատմության ամիս

Ապրիլը` Լոս Անջելեսի շրջանում հայկական պատմության ամիս

PanARMENIAN.Net - Ապրիլը Լոս Անջելեսի շրջանում հայկական պատմության ամիս է հռչակվել։ Նման որոշում է կայացրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի ղեկավար մարմինը՝ հավանություն տալով անդամներ Քեթրին Բարգերի և Ջենիս Հանի առաջարկին, հայտնում է Colorado Boulevard-ը։

«Քանի որ ամսվա վերջին պատրաստվում ենք ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կարևոր է ժամանակ հատկացնել և արժևորել մեր համայնքի անդամ հայերի մշակույթն և մեծ ավանդը»,-ասել է Բարգերը։

Ջենիս Հանն իր հերթին ասել է․ «Լոս Անջելեսի շրջանը տուն է դարձել Հայաստանի տարածքից դուրս ամենամեծ հայկական համայնքի համար և մենք հնարավորություն պետք է ունենանք մեծարելու և ուսումնասիրելու համար հայոց պատմությունը»։

Առանձին առաջարկով Բարգերը նշել է հայկական մշակույթի 4 ներկայացուցչի, որոնց գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել տեղի բնակչության վրա։ Նրանք են՝ իրավաբան Մարիամ Կյուրեղյանը, ոչ առևտրային բժշկական խմբի համահիմնադիր Սոնա Վանը, հայտնի ճարտարապետ Ռոնալդ Ալթունը և Հայկական կրթական ֆոնդի անդամ Ալ Քաբրալոֆը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---