Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը:

Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8․5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ: Վերջինս հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սարգսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով 6-րդ քայլում ոչ ոքի է խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի, իսկ Մատիաս Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ։

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի անհատական առաջնության լավագույն 20-յակում ընդգրկվել են նաև Սամվել Տեր-Սահակյանը (12-րդ) և Հայկ Մարտիրոսյանը (13-րդ):

Առաջին 20 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կմասնակցեն 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը։

ԵԱ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20,000, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15,000, իսկ երրորդը` 10,000 եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---