Լավրով․ ՌԴ-ն կշարունակի օգնել ՀՀ-ին պաշտպանունակության ամրապնդման գործում

Լավրով․ ՌԴ-ն կշարունակի օգնել ՀՀ-ին պաշտպանունակության ամրապնդման գործում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի օգնել ՀՀ-ին սահմանների պահպանության և պաշտպանունակության ամրապնդման գործում։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկին։

«Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքից օգնել ձեզ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների պահպանության ապահովման գործում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ հանդիպմանը կանդրադառնան նաև փոխգործակցության հեռանկարներին ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում։

«Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի առավել կարևոր է համադրել գործողություններն այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել էր այդ կազմակերպության անդամներին»,-ասել է Լավրովը։

Նա նաև ասել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը՝ այդ թվում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը։

Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---