Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերն անպատասխանատու են

Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերն անպատասխանատու են

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։

«Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, «խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսատյացությամբ տարված, ձգտելով չեղարկել այն ամենն, ինչ առնչություն ունի ՌԴ հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակը՝ հայտարարելով, թե չեն շփվի ՌԴ հետ այս ֆորմատում»։

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և ընդհանուր առմամբ Անդրկովկասում կարգավորման շահերը, եթե պատրաստ են զոհաբերել այս դեպքում հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է»,-ասել է նախարարաը։

«Ես նման մոտեցումը միանգամայն անհիմն եմ համարում, մեզ դա հունից չի հանի․․․Դա մեր ընտրությունը չէ։ Եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որոշել են այդ կերպ վարվել, ապա Աստված նրանց դատավոր, ինչպես ասում են»,-ասել է նա։

Լավրովը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանն ու այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ ձևաչափում։

Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---