Ընդդիմադիրները չեն մասնակցի ԱԺ քառօրյային․ Արցախ են մեկնում

Ընդդիմադիրները չեն մասնակցի ԱԺ քառօրյային․ Արցախ են մեկնում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի մեկնարկած քառօրյայի նիստերին, քանի որ պատգամավորները մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հաստատել է դա իր խմբակցության անունից։

Պատգամավորները դա պայմանավորել են այն լրջագույն մարտահրավերներով, որոնց առաջ են կանգնած են Հայաստանն ու Արցախը, և այն կարմիր գծերով, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի անցնելու։

«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները , մեր տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը, անընդունելի ենք համարում ԼՂ հակամարտության որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգով, իսկ իշխանությունը Արցախին առնչվող բոլոր հարցերում կրավորական դիրք է ընդունել։

Ելույթի վերջում Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը տեղադրել է ԱԺ ամբիոնին: Նրանից հետո ելույթ ունեցող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ամբիոնից հանեց Արցախի դրոշը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---