ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրա հաղորդմամբ՝ հերթական այցերի նպատակն էր՝ հետևել գերիների վիճակին և նրանց պահման պայմաններին, ինչպես նաև օգնել, որպեսզի գերիները կապ պահպանեն ընտանիքի անդամների, հարազատների հետ։

«Ապրիլ ամսին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել բոլոր անձանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է Զառա Ամատունին:

Ավելի վաղ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում 38 հայ գերի կա, որից 3-ը քաղաքացիական անձ է։

Photo. TASS
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---