ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Փառուխում հրադադարի խախտման և հայ զինծառայողի վիրավորման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Փառուխում հրադադարի խախտման և հայ զինծառայողի վիրավորման մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախյան Փառուխում հրադադարի ռեժիմի խախտման և հայ զինծառայողի վիրավորման մասին։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ միջադեպը գրանցվել է նախորդ օրը։

«Վերջին 24 ժամում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել Փառուխ բնակավայրի մոտ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, կարգավորել է միջադեպը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---