Կլաարը «կարևոր և հեռատես» է անվանել Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Կլաարը «կարևոր և հեռատես» է անվանել Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը ՀՀ ազգային ժողովում «կարևոր և հեռատես» է անվանել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նաև նշել է, որ կարգավորման ճանապարհին դեռևս շատ խնդիրներ կան:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում այսօրվա ելույթը կարևոր էր ու հեռատես։ Համապարփակ կարգավորման ճանապարհին դեռևս շատ խնդիրներ կան, բայց կարևոր է առաջ շարժվել։ Հայաստանն ունի ԵՄ-ի աջակցությունն արդար խաղաղության որոնման հարցում»,- ասվում է գրառման մեջ։

Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»։

Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---