Փաշինյան․ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել

Փաշինյան․ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, կառավարության գործունեության ծրագրի զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում կրկին անդրադառնալով ԼՂ լուրջ բանակցային գործընթացին, հայտարարել է, որ 1996-ից սկսած՝ Շուշիի հարցը բանակցությունների սեղանին է եղել:

Նա հայտարարել է, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել։

«Մեզ ասում են` Շուշին հանձնել ենք, պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում էին` կանխեինք, ինչի՞ չէինք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել»,-ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ 1997-ից նախատեսվում էր հարցը բաժանել մասերի` սկզբում Լեռնային Ղարաբաղի հարցը, հետո խաղաղության պայմանագիր։ Նա նշել է, որ 2018-ի փաթեթով էլ է այդպես, 2016-ի փաթեթով էլ։

«Հստակ գրված է, որ սկզբից համաձայնեցնում են նախնական սկզբունքները, հետո սկսվում են կառավարությունների միջև խաղաղության բանակցությունները։ Հիմա շատ կարևոր մի արձանագրում` ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանբ։ Այդ ԼՂ ներկայացուցիչներ ասելով` նկատի ունեին ԼՂ հայերին ու ԼՂ ադրբեջանցիներին։ ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ ու որևէ կարգավորում չէր լինելու մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996-ից սեղանին էր»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ասել է, որ դա ոչ միայն Շուշիին է վերաբերում, այլև ԼՂ տարածքի մի մասին։

«Մեզ ասում են` Ղարաբաղը հանձնեցին կամ հանձնում են, կամ ուզում են հանձնեն։ Եթե մենք Ղարաբաղն ուզեինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»,–ասել է նա։

«Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերա՞զմ էր սկսվելու։ Ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր», - ասել է նա։

Վարչապետը նշել է, որ պատերազմել են ոչ թե տարածքներ հանձնելու, այլ հակառակը` չհանձնելու համար։

«Եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը կտոր-կտոր հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, թե ապրիլի 13-ի իր ելույթով տարածություն է բացվել Հայաստանի և Արցախի համար, քանի որ մինչ այդ, ըստ նրա, ՀՀ-ն ու Արցախը զրկվել էին դիվանագիտական տարածությունից:

Վարչապետ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ Սարգսյանին․ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ կարգավիճակի կամ ԼՂ-ն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---