Արամ Ա․ Արցախի անկախությունը սակարկության առարկա չի կարող լինել18 ապրիլի 2022 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, ասել է, որ կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ, և հայտարարել, որ Արցախի անկախությունը սակարկության առարկա չի կարող լինել: Այդ մասին կաթողիկոսը խոսել է ապրիլի 17-ին Անթիլիասի Մայրավանքում սուրբ Հարության տոնի պատարագի իր պատգամում։ Դիմելով Արցախի հայրենակիցներին՝ Արամ Ա-ն ասել է. «Արցախի ժողովո՛ւրդ, մենք ձեզ հետ ենք, բառիս ամենազորեղ իմաստով։ Անկախությունը և արդարությունը Աստվածատուր արժեքներ և իրավունքներ են։ Արցախի ժողովուրդը հաստատել և ամրապնդել է իր անկախությունն այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել և ստեղծագործել է, ուստի՝ . ժողովրդի անկախությունը չի՛ կարող սակարկության նյութ դառնալ»։ Վեհափառը տագնապալի է անվանել նաև Հայաստանում տիրող վիճակը։ Նա նշել է, որ Հայաստանի համար պատասխանատուները, ժողովուրդը, ինչպես նաև Արցախի ժողովուրդը, պետք է կարողանան հավաքական կամք դրսևորել ԱՀ ազատ ապրելու իրավունքի հարցում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։ Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |