Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը

Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը

PanARMENIAN.Net - Մահացել է լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ռուզան Խաչատրյանը:

«Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-ասվում է գրառման մեջ։

Իշխանյանը 58 տարեկան էր։

Նա աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը:

Իշխանյանը հեղինակել է «Ռուսուլմանի նոթեր» 2017, «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014, «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014, «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010, «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004, գրքերը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---