ԴԺՀ ոստիկանության ներկայացուցիչ․ Հատուկ խմբերը սկսել են գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատը19 ապրիլի 2022 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հատուկ խմբերը սկսել են գրոհել Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» կոմբինատը։ Այդ մասին հայտարարել է ԴԺՀ ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը: «Ազովստալը» արդյունաբերական գոտի է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Որքան ինձ հայտնի է, հատուկ խմբերը, որոնք ընտրվել են հենց այդ օբյեկտը գրոհելու համար, արդեն անցել են գործի»,– ասել է Բասուրինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, գրում է Meduza-ն։ Բասուրինը, ինչպես և ՌԴ ՊՆ-ն, կեղծ է համարում այն տեղեկությունը, որ «Ազովստալում» նաև քաղաքացիական անձինք կան։ Օրինակ, այդ մասին ասել է Ուկրաինայի ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադի հրամանատար Սերգեյ Վոլինան՝ նշելով, որ այնտեղ կան կանայք և երեխաներ։ Մարիուպոլում, որը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ է, մինչ օրս դեռ կան ուկրաինացի զինծառայողներ, իսկ դիմադրության հիմնական օջախը համարվում է «Ազովստալը»։ Ռուս զինծառայողները բազմիցս առաջարկել են Մարիուպոլում մնացած ուկրաինացի զինծառայողներին հանձնվել, հերթական այդպիսի առաջարկը եղել է ապրիլի 17-ին։ Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գործարանում մոտ 500 զինծառայող է մնում, այդ թվում՝ մոտ 400 օտարերկրացի վարձկան։ Կոնաշենկովը հայտարարել է, որ «հետագա դիմադրության դեպքում նրանք բոլորը կոչնչացվեն»։ Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն |