Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին․ Երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում է նախատեսվում

Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին․ Երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում է նախատեսվում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում:

Նա նշել է, որ ապրիլի 19-ին կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այնուհետև բավական ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Այնտեղ էլ ստորագրվելու է փաստաթղթերի փաթեթը»,- ասել է Պեսկովը։

Ապրիլի 19-ին մեկնարկում է Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան։ Դրա շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Պուտինի հետ, իսկ ապրիլի 20-ին՝ նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---