Զախարովա․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել22 ապրիլի 2022 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների հարցում ԱՄՆ և Ֆրանսիայի բարձր դիվանագիտական ակտիվության ֆոնին ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմը վերագործակելու փորձերի մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Հիշատակված «բարձր դիվանագիտական ակտիվությունը» զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ փոխգործակցությունից։ Նման համընկնումները պատահական չեն լինում։ Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերն իրեն վերագրելու հայտնի հայ-ադրբեջանա-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների առարկան (ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում) և նախորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված օրակարգը (առկա հումանիտար խնդիրների լուծում, Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստում)։ Այդ ֆոնին մենք հաստատում ենք մեր աներկբա հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացմանը և միաժամանակ լի ենք վճռականությամբ աջակցելու խաղաղ պայմանագրի կնքմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնց հետ կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,-ասել է Զախարովան։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |