Փոխվարչապետն ու Կլաարը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը

Փոխվարչապետն ու Կլաարը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ այցից առաջ Տոյվո Կլաարն Ադրբեջանում էր եղել, ապրիլի 19-ին նա «բովանդակալից» և «լավ» հանդիպումnներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին նա գրել էր Twitter-ի միկրոբլոգում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---