Գլխավոր դատախազ․ Սպանությունների թիվն աճել է

Գլխավոր դատախազ․ Սպանությունների թիվն աճել է

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ-ում ներկայացնելով ներկայացնելով Դատախազության 2021 թ. գործունեությունը, հայտնել է, որ սպանությունների թվի աճ է արձանագրվել։

«2021թ. ունեցել ենք արձանագրված սպանության 60 դեպք, մինչդեռ՝ դրան նախորդող տարում եղել է 50-ը։ 2018-ին ունեցել ենք վերջին 32 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը՝ 35 սպանության դեպք»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Դավթյանն ամենամտահոգիչն է համարել ծանր՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունների աճը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ սպանության վերլուծությունները ցույց են տվել, որ ամեն դեպքում, ամենավտանգավոր, այսինքն, կազմակերպված հանցավորության մասին չէ խոսքը, հիմնականում՝ կենցաղային շարժառիթներով կատարված սպանություններն են, առանձին դեպքում՝ հոգեկան հիվանդության համար հաշվառման ենթարկված անձանց, ինչպես նաև՝ անհետ կորած անձանց փաստով հարուցված քրեական գործերով։

Գլխավոր դատախազը հայտնել է, որ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում գրանցվել է հանցագործությունների որոշակի աճ, սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ աճը հիմնականում պայմանավորված է եղել նոր հանցատեսակների ավելացմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---