Պուտինն ու Միշելն անդրադարձել են ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովմանը

Պուտինն ու Միշելն անդրադարձել են ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովմանը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ապրիլի 22-ին հեռախոսազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային՝ այդ թվում հաշվի առնելով իրենց վերջին շփումները ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերը։

«ՌԴ նախագահը Եվրախորհրդի ղեկավարին է հայտնել տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված նախագծերի իրականացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի մասին բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի մասին»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հաստատվել է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի «հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրագործման սկզբունքային կարևորությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---