Թուրքիայի խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել Ցեղասպանությունը ճանաչող՝ Փայլանի օրինագիծը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել Ցեղասպանությունը ճանաչող՝ Փայլանի օրինագիծը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը երկրի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել, գրում է Еrmenihaber-ը։

Նման որոշումը նա հիմնավորվել է այն հանգամանքով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Twitter-ի իր միկրոբլոգում մի քանի գրառմամբ անդրադարձել է հայ ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը՝ այն անվանելով «զրպարտություն» և «հրապարակային վիրավորանք», տեղեկացնում է աղբյուրը։

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Փայլանից պահանջել է ներողություն խնդրել թուրք ժողովրդից։

Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։

Փայլանն ընդգծել է, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքականն է։ Միևնույն ժամանակ պահանջել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետական պաշտոնյաների անունները հանել հանրային տարածքներից։

Թուրքական ազգայնական մամուլը լայնորեն անդրադարձել է Փայլանի կողմից նման օրինագիծ ներկայացնելու հանգամանքին՝ այն որակելով սկանդալային երևույթ։

Լրատվամիջոցների հրապարակումներում հայ ընդդիմադիր պատգամավորը ներկայացվել է որպես ահաբեկիչների աջակից, ով ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սկանդալային քայլ է արել՝ փորձելով Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերել 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---