Ուրուգվայի ԱԳ նախարարը դատապարտել է Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ուղղված հայերին

Ուրուգվայի ԱԳ նախարարը դատապարտել է Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ուղղված հայերին

PanARMENIAN.Net - Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն դատապարտել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնամոլական ժետը, որը նա հասցեագրել է Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցի դուրս եկած հայերին։ Այդ մասին նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ, գրում է Elpais-ը։

Բուստիժո Բոնասսոն կառավարության անունից անընդունելի է համարել «ցանակցած վարվելակերպ, կոչ կամ վիրավորական ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»։

«Ուրուգվայը հիշողության, բայցև սկզբունքների և խաղաղությանն ու ապագային նվիրվածության երկիր է։ Մենք երկիր ենք, որն առճակատումը ստորադասում է հաշտեցմանը։ Մենք հանդուրժողականություն ենք քարոզում և նույնն էլ ակնկալում ենք մեր երկիր այցելողներից»,- ասել է նա։

Սոցցանցերի միջոցով հայ համայնքին իր աջակցությունն է հայտնել նաև աշխատանքի նախարար Պաբլո Միերեսը։

«Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ աջակցությունն եմ հայտնում հայ համայնքին և իմ անհանդուրժողականությունը՝ ռասիզմի և այլատյացության դրսևորումների հանդեպ»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկրում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։

Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---