ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում Raisina Dialogue համաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և հնարավորությունները։

Հանդիպմանը Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, քննարկել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին:

Ապրիլի 26-ին Միրզոյանի` Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հնդկաստանը դարձել է ՀՀ կարևոր տնտեսական գործընկերը, սակայն, միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատել միասին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---