Ավանեսյան․ Աշխատավայրում ՊՇՌ թեստ կամ սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվում է

Ավանեսյան․ Աշխատավայրում ՊՇՌ թեստ կամ սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվում է

PanARMENIAN.Net - Աշխատավայրում 7 օրը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը չեղարկվում է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոփոխություններ են կատարվել կարանտինի մասին որոշման մեջ։

Սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ցուցանիշների հետ, երբ կորոնավիրուսով վարակի դեպքերի կայուն նվազում է գրանցվել՝ 144 դեպք է եղել։ Մահվան դեպքերը ևս նվազել են։

Վերացվում է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու պահանջը: ՔԿՀ-ներում և բանակում արձակուրդի և տեսակցությունների արգելքը ևս կհանվի։

Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։

Նա նշել է, որ պատվաստումները կարևոր դեր են կատարել հիվանդացության նվազման գործում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---