Բլինքեն․ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ հակամարտության տանող քայլեր Երևանի և Բաքվի կողմից29 ապրիլի 2022 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ թույլ չտալու համար քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Բլինքենն այդպես է մեկնաբանել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա այն է, ինչով ես շատ ակտիվ զբաղվում եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող վիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ առաջին հերթին համոզվելու համար, որ ոչ մեկը չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման, ինչպես նաև փորձել եմ առաջ մղել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա հավելել է, որ բանակցում է նաև երկու երկրի ԱԳ նախարարների հետ։ Ապրիլի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծման օգտին, ինչպես նաև դեմ է «միակողմանի քայլերին, հատկապես Ադրբեջանի կողմից»։ Նրա խոսքով, Վաշինգտոնն այդ կապակցությամբ «վստահության ամրապնդման տարբեր միջոցներ մշակում և առաջ մղում»։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |