ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսական պահանջում են զգալի մեծացնել ՀՀ-ին և Արցախին օգնությունը29 ապրիլի 2022 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական հարցերով հանձնախմբի ավելի քան 60 կոնգրեսական, Ֆրենկ Փալոնի, Գաս Բիլիրակիսի, Ջեքի Սփիերի և Ադամ Շիֆի գլխավորությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և բարձրաստիճան անդամ Հըլ Ռոջերսին՝ խնդրելով զգալիորեն մեծացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օգնությունը 2023 թվականի ֆինանսական տարում։ Օրենսդիրները կոչ են արել նվազագույնը 100 միլիոն դոլար տրամադրել՝ Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական, էներգետիկ բարեփոխումների և օրենքի գերակայությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, կոնգրեսականները խնդրում են 50 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության նպատակով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ Նամակում Կոնգրեսի անդամները նաև հորդորել են ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի աջակցությունը և կոչ անել Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գրասենյակը: «Այս կարևոր ներդրումը հիմնված կլինի ենթահանձնաժողովի կողմից Հայաստանին և Արցախին նախկինում ցուցաբերած աջակցության վրա և կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, մեր ներկայությունը և կմեծացնի մեր ազդեցությունը տարածաշրջանում»,- նշված է կոնգրեսականների նամակում: Ըստ կոնգրեսականների՝ Միացյալ Նահանգները մնում է եզակի դիրքերում՝ Հարավային Կովկասում դիվանագիտական կարևոր առաջընթաց գրանցելու համար։ «Դա հատկապես ցայտուն է ժամանակակից ժողովրդավարությամբ հնագույն երկրում՝ Հայաստանում, որը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել մի տարածաշրջանում, որտեղ գերակշռում են ինքնակալ առաջնորդները: Հայաստանին նշանակալի օգնություն տրամադրելը կօգնի նրա ժողովրդին ավելի ապահով լինել, կամրապնդի նրա ժողովրդավարությունը, կայուն տնտեսական զարգացումը, կկայունացնի քաղաքացիական հասարակությունը և կօգնի նրա շարունակական արձագանքին Covid-19 համաճարակի դեմ պայքարում»,- գրել են ամերիկացի օրենսդիրները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին շտապ $50 մլն օգնություն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին քննարկմանն է ներկայացրել օտարերկրյա օգնության քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ANCA-ի առաջարկները։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |