Լիտվացի փորձագետներն աղբահանության վերաբերյալ առաջարկներն են արել

Լիտվացի փորձագետներն աղբահանության վերաբերյալ առաջարկներն են արել

PanARMENIAN.Net - Լիտվացի փորձագետների հետ քննարկվել են աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։

Քննարկումը տեղի է ունեցել ԵԽ TAIEX ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի աղբահանության կազմակերպման ու վարձավճարների սահմանման ու հավաքագրման փորձը։

Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի ու Աբովյանի աղբահանության համակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու քննարկման արդյունքներով փորձագետների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---