Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Հաջիևի հետ

Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Հաջիևի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այդ մասին «Ազատության» եթերում ասել է Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», -ասել է նա։

Բաքվից նախագահի մակարդակով հնչել է հայտարարություն, որ մայիսին Բրյուսելում նախատեսված է հայ-ադրբեջանական հանդիպում, չի նշվել, սակայն, թե ինչ ձևաչափի մասին է խոսքը: Կա նաև ՀՀ ԱԳՆ պատասխանը ռուսական լրատվամիջոցին, որ իրենք տեղյակ չեն։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ արձագանքին՝ Գրիգորյանն ասել է․ «Երևի ԱԳՆ խոսնակն ավելի շատ նկատի է ունեցել` Արտգործնախարարության մակարդակով հանդիպումների մասին ինֆորմացիա չկա, բայց պլանավորվում է իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը գալիս երկուշաբթի օրը Բրյուսելում: Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող»:

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---