Երևանի մի շարք փողոցներ փակ են․ Անհնազանդության ակցիաների 120 մասնակից բերման է ենթարկվել

Երևանի մի շարք փողոցներ փակ են․ Անհնազանդության ակցիաների 120 մասնակից բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Ընդդիմությունը և նրան սատարող քաղաքացիները մայիսի 2-ի վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսել Երևանում։ Փակ են մի շարք փողոցներ, հիմնականում՝ կենտրոնում։

ԱԺ փոխխոսնակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում 14 փողոց է փակված և հորդորել է մարդկանց դուրս գալ փողոց և միանալ ակցիաներին։

Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիաների մասնակիցներին։ Բերման է ենթարկվել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այդ մասին նա ինքն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում։

«Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։Իսկ մեր պայքարը շարունակվելու է»,- գրել է նա։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ժամը 09։40-ի դրությամբ 120 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ, տեղեկացնում է Panorama.am-ը։

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---