Գեղարքունիքի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին

Գեղարքունիքի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղարքունիքի բնակիչները ժամը 11:00-ից փակել են Երևան-Սևան մայրուղին։ Կաթվածահար է երկկողմ երթևեկությունը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել այստեղ,իրավիճակը լարված է։ Իրավապահները փորձում են ճանապարհից հեռացնել քաղաքացիներին։

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 3-ին փակելու են նաև մարզային ճանապարհները։

Երևանում ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։

Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցկացվել են երթեր, փակվել են փողոցներ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ երթևեկությունը վերակագնվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---