Ադրբեջանն ու ՄԱԿ-ը գործողության ծրագիր են ստորագրել «Խաղաղություն հանուն մշակույթի» նախաձեռնության շրջանակում 6 մայիսի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմոնը և ՄԱԿ Քաղաքակրթությունների ալյանսի գերագույն ներկայացուցիչը գործողությունների ծրագիր են ստորագրել «Խաղաղություն հանուն մշակույթի» (Peace4Culture) գլոբալ նախաձեռնության շրջանակում։ Ըստ ՄԱԿ-ի հրապարակած տեղեկատվության, նախաձեռնությունը կոչված է աջակցելու «խաղաղ հարաբերությունների և մշակութային ու կրոնական ժառանգության փոխկապակցվածությանը»։ Փետրվարին Անար Քերիմովը հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվում, որին հանձնարարվում է ջնջել «կեղծ» հայկական գրությունները Լեռնային Ղարաբաղի այն եկեղեցիներից, որոնք 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ 44-օրյա պատերազմից հետո անցած 1․5 տարում ադրբեջանական իշխանությունները սիստեմատիկաբար պղծում, ոչնչացնում և խեղաթյուրում են իրենց վերահսկողության տակ հայտնված հայկական եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանոցները։ Առնվազն երկու եկեղեցի հիմնահատակ ավերվել է։ Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել տարածաշրջան և փաստահավաք առաքելություն իրականացնել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |