6 մայիսի 2022 - 11:59 AMT
Ադրբեջանը որոշել է՝ քանի անցակետ է տեղադրելու ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանը որոշել է, թե Հայաստանի հետ սահմանին քանի անցակետ և որտեղ է տեղադրվելու։ Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել հսկիչ անցակետերի ցանկում, տեղեկացնում է Interfax.az-ը։

Բաքուն որոշել է ՀՀ հետ սահմանին 2 անցակետ տեղադրել՝ Էյվազլիի անցակետ Կուբաթլուի շրջանում (Սանասար) և Ղազանչիի անցակետ Զանգիլանի շրջանում (Կովսական)։

Փաստաթուղթը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը։

Որոշման մեջ նաև դրույթներ կան Ֆիզուլիի և Զակատալայի միջազգային օդանավակայաններում անցակետեր բացելու մասին։