Բայրամով․ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են սահմանազատման գծով հանձնաժողովի կազմը

Բայրամով․ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են սահմանազատման գծով հանձնաժողովի կազմը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ հանձնաժողովի կազմը։

«Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո ես 2 հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Երևանին ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմել։

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերությունները մյուս հարևան երկրների հետ՝ մեր առաջարկն այն էր, որ հանձնաժողովի ղեկավարվի ավելի բարձր մակարդակով, և որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետի մակարդակի անձ»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ըստ Բայրամովի, Բաքուն և Երևանը պայմանավորվածության են հասել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։

«Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածության են հասել հանձնաժողովի կազմի մասին։ Սակայն, ինչպես ասացի, առաջին նիստը դեռ չի եղել։ Մենք պատրաստ ենք նիստին»,-ասել է նա։

Մայիսի 5-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը դեռ հայկական կողմը չի գտել։ Նրա խոսքով` քննարկումները մոտեցումների, աշխատանքային խմբի շուրջ են։ Հենց գտնեն հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները, հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում կլինի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---