Արցախում անհետ կորել է Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացին

Արցախում անհետ կորել է Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացին

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Արցախի ՆԳ նախարարության ոստիկանութան հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։

Արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։

Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---