ԱԳ նախարար․ Ակնկալում ենք, որ Պուտինը մինչև տարեվերջ ՀՀ կժամանի պետայցով12 մայիսի 2022 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Մեր օրակարգում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումը։ Կա ընկալում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ամսաթիվը, անշուշտ, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 12-13-ը Միրզոյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և, որ նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Ամենաընթերցվողը բաժնում | Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում |