Պետդեպ․ Երկարաժամկետ խաղաղությունը Հրվ. Կովկասում նաև ՌԴ շահերից է բխում

Պետդեպ․ Երկարաժամկետ խաղաղությունը Հրվ. Կովկասում նաև ՌԴ շահերից է բխում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությունը Հարավային Կովկասում բխում է նաև Ռուսաստանի շահերից։

Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը խոսել է Լեռնային Ղարաբաղի առումով դրական ազդակների մասին և նրան հարցրել են, թե չի մտահոգում արդյոք նրան, որ ռուսները կարող են վտանգել ցանկացած դրական կապերը։

«Երկարաժամկետ խաղաղությունը Հարավային Կովկասում, ինչին փորձում ենք նպաստել, մեր շահերից է բխում։ Դա նաև Մոսկվայի շահերից է բխում։ Մոսկվան, անշուշտ, նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է»,-ասել է Փրայսը։

Նախկինում ևս ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է գործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում ԵԱՀԿ մեխանիզմների միջոցով։ Սակայն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն գործակցում Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---