Կալիֆոռնիայի բյուջեով $10 մլն կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը14 մայիսի 2022 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրապարակել է նահանգի մայիս ամսվա վերանայված բյուջեն, որով 10 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսվում Հայ-ամերիկյան թանգարանի համար, որը կառուցվում է Գլենդեյլում։ Առաջարկվող նոր ֆինանսավորման արդյունքում պետական ներդրումների ծավալը թանգարանի կառուցման աշխատանքներին կհասնի $19.8 միլիոնի, հայտնում է «Ասպարեզը»։ «Թանգարանի ղեկավարությունը և հանրությունը չափազանց շնորհակալ են նահանգապետ Նյուսոմին՝ Հայ-ամերիկյան թանգարանի գաղափարին մշտապես աջակցելու համար»,-ասել է գործադիր տնօրեն Պերճ Կարապետյանը։ Նա երախտագիտություն է հայտնել նաև սենատոր Էնթոնի Պորտանտինոյին նահանգի օրենսդիր ժողովից։ Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2021-ի hուլիսի 11-ին Գլենդեյլում: Ծրագիրը մշակվում էր 2013 թվականից ի վեր։ Տարածքը հատկացրել է Գլենդեյլի քաղաքապետարանի խորհուրդը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |